Առաջադրանքներ

1.Փակագծում տրված բառերից ընտրի՛ր ճիշտը:

Հեռավոր անապատում (մոլեգնում, վարարում) էր մրրիկը:

(Հայերեն լեզուն, հայերենը) հնդեվրոպական լեզվաընտանիքում առանձին լեզու է:

Երեկոյան (բառաչում, մայում) էին արոտավայրերից տուն եկող կովերն ու հորթերը:

Միայն սայլերին լծված (նժույգների, ձիերի) խրխնջյունն էր տարածվում լռության մեջ:

Քամին (փռփռացնում, փրփրեցնում) էր նրա հագուստի փեշերը:

(Ամոլ, ամուլ) դաշտերը դարձան արգասաբեր ու բերրի:

Ամառները նա հաճախ էր գնում գյուղ՝ (իր, իրեն) պապերի ծննդավայրը:

Բնավորության այդ գծերը նա (ժառանգել, ժառանգություն էր ստացել ) ծնողներից:

Անդրանիկ զորավարի մասին ժողովուրդը բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) է ստեղծել:

Աբովյան (փողոցի վրա, փողոցում) մի նոր գրախանութ է բացվել:

2.Ընդգծիր ճիշտ ձևերը:

Բազմիցս – բազմիցս անգամ

Կրկին – կրկին անգամ

Սովորացնել – սովորեցնել

Ներեղություն – ներողություն

Ի շնորհիվ – շնորհիվ

Պայթեցնել – պայթացնել

Թարմացնել – թարմեցնել

Առաջին — առաջի

1.Բազմիցս կրկնել եմ այդ տողերը։

2. Ես կրկին հաճախում եմ գորգագործության։

3.Ես սովորեցրել եմ քույրիկիս կարդալ։

4.Ներողություն կոպտությանս համար, տիկին։

5. Շնորհիվ գերազանց առաջադիմության՝ այսօր նա սովորում է Օքսֆորդի համալսարանում։

6. Ահաբեկիչները պայթեցրել են ռումբը։

7. Գնում եմ  գնումների՝ թարմացնելու զգեստապահարանս։

8. Այս տարի քույրիկս ընդունվեց առաջին դասարան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *