Վերլուծություն 1.1 և 1.2

1.1. Կառավարիչների հոգեբանական կարեւոր որակների բնութագիրը
Կառավարչական գործունեության արդյունավետութ- յունը պայմանավորված է ոչ միայն մասնագիտական հմտություններով, այլեւ դրանք իրականացնող անձի հոգեբա- նական որակներով: Ակնհայտ է, որ միեւնույն մասնագիտա- կան կարողություններ ունեցող անձինք կառավարչական գործունեությունն իրականացնում են տարբեր կերպ եւ արդ- յունավետությամբ: Ժամանակակից կառավարման եւ հոգե- բանական տեսություններում հաճախ է քննարկվում անձի դերակատարության հարցը: Աշխատանքի արդյունավետութ- յունը դիտարկվում է անձի հոգեբանական դիմանկարի եւ պահանջվող գործառույթների իրականացման համապա- տասխանության տեսանկյունից: Կառավարման հոգեբա- նության գործնական մոտեցումներից շատերն առաջարկում են աշխատանքային գործունեությունը տարբեր տեսանկյուն- ներից բարելավելու հոգեբանական կարեւոր որակների զար- գացման մեթոդներ: Նկատենք, սակայն, որոշ հոգեբանական որակներ չեն ենթարկվում զարգացման՝ ելնելով անձի ա- ռանձնահատկություններից: Հոգեբանության տեսանկյունից չկան լավ կամ վատ, պիտանի կամ անպիտան հոգեբանա- կան առանձնահատկություններ ունեցող անձինք, այլ առկա է միայն անձի եւ իրականացվող գործառույթի համապատաս- խանության խնդիրը: Անձը մի պաշտոնում կարող է չհաջո- ղել, սակայն մեկ այլ պաշտոնում հասնել մեծ հաջողություն- ների:
Այդ տեսանկյունից կառավարման համակարգում լուծ- վում են աշխատակազմի հոգեբանական ընտրության եւ զար- գացման հիմնախնդիրները: Սկզբունքորեն աշխատակազմի հոգեբանական ընտրության համատեքստում լուծվում է ան- ձի եւ պաշտոնի համապատասխանության հիմնախնդիրը: Ընդգծենք՝ աշխատակազմի զարգացման նպատակներից մեկն էլ հոգեբանական որակների զարգացումն է: Այսպիսով, կառավարչի վարպետությունը գնահատվում է որոշակի հո- գեբանական որակների առկայությամբ, որոնց մի մասը են- թակա է զարգացման, իսկ մյուսները անձի հիմնարար ան- հատական որակներն են: Որպես այդպիսին՝ կարելի է նշել կառավարչի՝ դեպի նվաճումները կողմնորոշվածությունը (թույլ է տալիս հասնել դրված նպատակին նույնիսկ դժվա- րությունների դեպքում), տեղեկատվությունը վելուծելու, համադրելու, որոշումներ ընդունելու կամ դրանք կատարելու, ինքնամոտիվացվելու եւ աշխատակազմին մոտիվացնելու, աշխատակիցների վարքի վրա ազդելու, ինչպես նաեւ սեփա- կան վարքը կարգավորելու կարողությունները:
Կառավարչի՝ զարգացման ենթակա որակների բավա- կանաչափ տրամաբանորեն դասակարգված ու հիմնավոր- ված շարք է ներկայացնում Ռ. Լ. Կրիչեւսկին: Նա, որպես կա- ռավարչի գործունեության արդյունավետությունն ապահո- վող հիմնական անձնային որակներ, առանձնացնում է դոմի- նանտությունը, ինքնավստահությունը, հուզական հավասա- րակշռվածությունը, սթրեսակայունությունը, կրեատիվութ- յունը, ձեռքբերումների ձգտումը, նախաձեռնողականությու- նը, պատասխանատվությունը, խնդիրների լուծման հուսա- լիությունը, անկախությունը, շփվողականությունը :
Մեր կողմից իրականացված վերլուծական աշխա- տանքների արդյունքում առանձնացվել է կառավարչի՝ զար- գացման ենթակա որակների հետեւյալ շարքը.
 հուզական ինտելեկտ,
 սոցիալ-հաղորդակցական բանիմացություն,
 կամային ինքնակարգավորում,
 մտածողության տիպ եւ կրեատիվության մակար-
դակ,

 սթրեսակայունություն:
Սրանք, ըստ մեզ, այն անձնային որակներն են, որոնք
կարեւոր են ցանկացած մակարդակի կառավարչի արդյունա- վետ գործունեության իրականացման համար:

Իմ վերլուծությունը 

 

1.2. Կառավարիչների հոգեբանական ընտրության փուլերը
Ժամանակակից հասարակության մեջ բազմիցս ար- ծարծվում է մասնագետի՝ իր զբաղեցրած պաշտոնին հոգե- բանական համապատասխանության հիմնահարցը: Աշխա- տանքային գործունեության մեջ մասնագիտական գիտելիք- ների եւ հմտությունների առկայությունը բավարար չէ. անհ- րաժեշտ են համապատասխան հոգեբանական որակներ, ո- րոնց զուգակցումն ապահովում է գործունեության արդյունա- վետությունը: Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է մասնագի- տական հոգեբանական ընտրության իրականացումը, որը հնարավորություն է ընձեռում բացահայտել մասնագիտա- կան գործունեության համար անհրաժեշտ հոգեբանական ո- րակները եւ ապահովել դրանց կատարելագործման ուղիները:
Հարկ է նշել, որ մասնագիտական ընտրության էությու- նը հասկանալու համար անհրաժեշտ է լուսաբանել այդ ըն- թացքում ի հայտ եկող գործընթացները: Որպես այդպիսիք՝ մասնագիտական ընտրության դեպքում իրականացվում է մարդու՝ մասնագիտական պիտանելիությունը գնահատելու գործընթացը, այնուհետեւ ուսումնասիրվում է նրա՝ որոշակի մասնագիտությանը տիրապետելու հնարավորությունը, ձեռք է բերվում վարպետության պահանջվող մակարդակ, ինչի շնորհիվ արդյունավետ իրականացվում են մասնագիտական պարտականությունները:

Մասնագիտական ընտրության մեջ առանձնացնում են չորս տարրեր՝ բժշկական, ֆիզիոլոգիական, մանկավարժա- կան եւ հոգեբանական: Ըստ իր էության եւ չափանիշների՝ այն սոցիալ-տնտեսական միջոցառում է, իսկ ըստ մեթոդների՝ բժշկակենսաբանական եւ հոգեբանական: Ընտրության հիմ- նական նպատակն անհրաժեշտ որակավորումով եւ անհրա- ժեշտ անձնային որակներով աշխատակիցների ներգրավ- վումն է, ովքեր ունակ են լուծելու իրենց առջեւ դրված խնդիր- ներն առավելագույն արդյունավետությամբ: Մասնագիտա- կան ընտրության դեպքում որոշվում է կոնկրետ աշխատան- քի առանձնահատկություններին թեկնածուների հայացքների եւ հնարավորությունների համապատասխանությունը: Մաս- նագիտական ընտրությունն անհրաժեշտ է այն պայմաննե- րում, երբ մասնագիտությունը մարդուն առաջադրում է բարձր պահանջներ [20]:
Մասնագիտական եւ հոգեբանական ընտրություն հաս- կացությունները հաճախ նույնացվում են, վերջինիս էությու- նը ընդունակությունների ախտորոշումն է եւ կանխատեսու- մը: Ընդգծենք՝ հոգեբանական մասնագիտական ընտրության հիմնական փուլերն են՝
36

1. բացահայտել եւ մշակել անհրաժեշտ ելակետային ախտորոշիչ տեղեկությունը,
2. ձեւակերպել մասնագիտական գործունեության տվյալ տեսակի ընդունակությունների կանխատե- սումները եւ գնահատել պիտանելիության ենթադր- վող մակարդակը,
3. ստուգել կանխատեսումները ընտրված անձանց մասնագիտական գործունեության փաստացի արդ- յունավետության տվյալների հիման վրա:
Հոգեբանական մասնագիտական ընտրության համա- կարգը ներառում է հատուկ ախտորոշիչ մեթոդիկաների, տեխնիկական միջոցների եւ ստանդարտացված միջոցառում- ների համալիր: Նաեւ գործածվում են ստացված ախտորոշիչ տեղեկության մեկնաբանության, ընդհանրացման միջոցներ եւ ուրվագծվում են գործունեության հաջողության կանխատե- սումներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *