ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ԿՈՂՈՊՈՒՏՆԵՐԸ
1. Իրաքի Կենտրոնական բանկ (2003 թ.)- 920 մլն դոլլար 2003 թվականին Իրաքի Կենտրոնական բանկի կողոպուտն ամենախոշորն է համարվում պատմության ընթացքում երբևէ տեղի ունեցածների մեջ: Գողությունների մի ամբողջական շղթա է իրողություն դարձել, որի արդյունքում գրեթե 1 մլրդ դոլլար է գողացվել: Գողությունների մեկնարկը տրվել է ՝ ԱՄՆ- ի կողմից Իրաքի ռմբակոծումներն սկսելու օրը ՝ մարտի 18- ին: […]