Ճամփորդություն Արտենի լեռ

  Վերելք Արտենի լեռ 

👩🏻‍💻Համակարգող՝ զբոսաշրջության բաժնի ուսանողուհի ՝ Հրաչուհի Մանվելյան

🧑🏻‍💻Պատասխանատու ուսուցիչ՝ Տիգրան Զոհրաբյան

📍Վայրը ՝ Արագածոտնի մարզ

📆Օրը՝ Նոյեմբեր

✅ Նպատակը՝ ծանոթանալ Արագածոտնի մարզի գանձերին,վերելքի հաղթահարում։

🗺 Երթուղի

Երեւան-Աշտարակ-Թալին-Արեւուտ

Վերատարձ՝

Արեւուտ-Թալին-Աշտարակ-Երեւան

1️⃣ կանգառ՝ Աշտարակ

2️⃣ կանգառ ՝  գյուղ Արեւուտ ՝ Արտենի լեռ

Քայլարշավի մեկնարկ  Արեւուտ գյուղ(մոտ 6կմ )

3️⃣ կանգառ ՝ Թալինի սուրբ Կաթողիկե

4️⃣ կանգառ ՝ վերադարձ Երեւան

📍Արտենի լեռը՝ Արտենի լեռ, գտնվում է Արագածոտնի մարզում։ Տեղացիները անվանում են նաև Արթին և Արեգ։ Լեռան բարձրությունը 2047 մետր է, սակայն բարձրանալ սկսում ենք 1500 մետրից։ Գագաթից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի ԱրագածԱրարատԳեղամա լեռները և Հայկական պարը, լավ եղանակի դեպքում նաև հազար ու մի եկեղեցիների մայրաքաղաք Անին։

Մեծ Արտենի լեռը էքստրուզիվ կոն է, որն ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների շարքում: Այն գերում է հեռվից իր թվացող դժվարամատչելիությամբ, բայց իրականում Արտենի լեռը ձմեռային լեռնագնացության համար շատ հարմար տարբերակ է, քանի որ հարաբերական բարձրությունը մեծ չէ:

Արտենիի վրա հայտնաբերվել են հին քարի դարի կայանների մնացորդներ: «Սատանի դար» բլրի վրա հայտնաբերված գործիքները (վանակատից հատիչներ, քերիչներ, շեղբեր) բնորոշ են մինչևշելյան, շելյան ժամանակաշրջաններին: Գտնվել են միջին և նոր քարեդարյան գործիքներ:  Լանդշաֆտը լեռնատափաստանային է:

Սկսում ենք բարձրանալ ծովի մակերևույթից մոտ 1500 մ բարձրությունից, այսինքն բարձրանում ենք մոտ 550 մետր:

 

 

⏰ Մեկնումը քոլեջի բակից ժամը

Ավարտը՝

💳 Գինը՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *