Հայերեն դարձվածք

«Հայր մեր»-ի պես

  1. վարժ, քաջ ◆ Երկիրն իրեն ծանոթ, ամեն շավիղ ու շառավիղ «Հայր մերի» պես գիտեր։ (Պերճ Պռոշյան) ◆ – Մազերս սպիտակել են սուդերումը ման գալով ամեն զակոնները «Հայր մերի» նման իմանում եմ։ (Րաֆֆի)

աբուռը վեր դնել

ամոթը մի կողմ թողնել, ամոթի զգացումը կորցնել ◆ Թե որ մինը Աստծո ահը սրտիցը հանի, աբուռը (պատիվը) վեր դնի, երեսի մեռոնը լվանա, էլ ծակ չի թողալ, որ մտնի ոչ։ (Պերճ Պռոշյան)

ականջը ձայնի

  1. (անհամբեր) լուրի սպասելով ◆ Ոչ մի ծնոթ չունեի այդտեղ և լուռ ու մունջ նստել եի մի անկյունում՝ ականջս ձայնի, աչքս՝ ճանապարհին։ Սերո Խանզադյան ◆ Գնացինք-եկանք, եկանք-գնացինք, Չարենցի աչքը՝ ծննդատան վրա, ականջը՝ ձայնի (Գուրգեն Բորյան)
  2. լսողությունը (մի կողմի վրա) լարած ◆ Միայն ականջը դռան ձայներին՝ նա անսխալ որսում էր, թե ով է եկողը։ ՎԱՆ

ազատ թռչուն

  1. անկաշկանդ գործող՝ ոչնչով չկաշկանդված մարդ ◆ Քանի որ կինը նրանից հեռացել էր, նա իրեն ազատ թռչուն էր զգում և սիրահետում էր երիտասարդ ուսուցչուհիներին։ (Խաժակ Գյուլնազարյան) ◆ Նույնն է միշտ. զարմանալի բնավորություն մը. եռուն ու համարձակ. իսկը ազատ թռչուն մըԼևոն Շանթ ◆ Եվ եթե սոսկալի էակը այդ ձայներից սթափված ինձ չկանչի՝ ծտի պես ազատ եմ։ Դերենիկ Դեմիրճյան

«ջան»-ով, «մատաղ»-ով

  1. քաղցր խոսքով-խնդրանքով ◆ – Ես առավոտից մինչև իրիկուն մաճի ետևիցը գնամ, կոլխոզնիկներին «ջան»-ով, «մատաղ»-ով բանեցնեմ… ու շնորհակալության տեղակ ինձ վրա շառ գցեն։ (Նաիրի Զարյան)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *