«Զբոսաշրջություն» հասկացության բովանդակություն և բնորոշում

Չնայած նրան, որ «զբոսաշրջություն» կարծեք թե ամեն ինչ հասկանալի է թվում այդ հասկացության վերաբերյալ, սակայն այն միչև այժմ այն ոլորտի մասնագետների ու աշխատողների կողմից ընդունված միասնական բնորոշում չկա։

ՄԱԿ-ի(Միավորված ազգերի կազմակերպության) համապատասխան հանձնաժողովում 1992թ․ ընդունվել է հետևյալ բնորոշումը։

«Զբոսաշրջությունը-ճանապարհորդություն է և այնպիսի վայրերի այցելում, որոնք գտնվում են զբոսաշրջիկի սովորական միջավայրի սահմաններից դուրս, այցելություն ոչ ավելի քան 12 ամիս ժամանակով, ցանկացած նպատակով, բացառությամբ վարձատրվող գործնեություն ծավալելուց»։

Այս բնորոշումը, որը տրված է ՄԱԿ-ի ճանապարհորդության և զբոսաշրջության վիճակագրության հանձնաժողովի փաստաթղթերում, հավանության է արժանացել Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից։

Առավել մանրամասն կարդալ՝ Շուշան Հարությունյանի  « Զբոսաշրջության ինդուստրիա և աշխարհագրություն» գրքի 8-13 էջերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *