Վերլուծական աշխատանք

Ջալալ ալ Ահմադ | ՍԵԹԱՌ

Այս պատմվածքը ինձ հիշեցրեց Գոգոլի ” Շինելը”, երբ գլխավոր հերոսը ինքը իրեն ամենինչից կտրելով մի կոպեկ ավել էր հավաքում որ գներ իր երազած նոր մուշտակը,բայց ավաղ պատմությունը ունեցավ տխուր վերջաբան, նրա նոր գնված “երազանքը” երկու թալանչի գողացան։ ԵՎ նա հուսահատ և կոտրված վերադարձավ տուն և մահացավ։ Մեր պատմությունում էլ,տղան հասնելով իր  նվիրական երազանքին իսկույն կորցրեց այն և իր հոգին կտոր-կտոր եղավ։ Ի՞նչ մեղք ուներ տղան։ Մտածում եմ,երևի շատ էր դողում իր սեթառի վրա։ Սովորաբար ինչի վրա շատ ես դողում և վախենում ես կորցնելուց շատ շուտ անհետանում է։ Երևի հենց դա էր տղայի միակ սխալը։ Իսկ ինչ վերաբերվում է կատարվածին, ապա ասեմ,որ ինձ համար դա վառ արտահայտված հասարակական խնդիր է,որի անունն է հասարակություն։ Այո, մարդիկ են հասարակության ամենամեծ և անլուծելի խնդիրը,մարդիկ իրենց երկար քթերով և դիմացինի նկատմամբ չարացած  սրտով, ովքեր օծանելիք վաճառող տղուկի նման,ինչպես հեղինակը արտահայտվեց՝ասես ուզում էր իր գործի պակասը նրանով լրացնել։ Գործի պակասը լրացնել ուրիշի՞ գործի առկայությամբ։ Կարծում եմ սա ամենակարևոր և ամենաանտեսված տողերից է,որը հեղինակը ցանկանում էր փոխանցել ընթերցողներին,բայց ոչ բացահայտ։ Զզվելի է երբ մենք մարդիկս մեր անձնական  անօգնականության և անիմաստության պատճառով կոտրում ենք ուրիշների թևերը և իջեցնում,մեր սահմանափակ  աշխարհ։ Տղան թևեր ուներ, որոնցով նոր-նոր թռչել էր սովորում, չնայած և վաղուց էր սպասում թռիչքի այդքան սպասված պահին։ Իսկ այդ օրը ոնց եկավ անուրջի տեսքով այդպես էլ կատաղի արագությամբ հեռացավ թողնելով մեր հերոսին մասնատված սեթառի և իր հոգու այդպես էլ ամբողջ կրքով չնվագված լարերի կապանքների մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *