Ժամանակի մասին շարադրություն

Ժամանա՞կ,իսկ դա ի՞նչ է։ Յուրաքանչյուրի կողմից թերագնահատված և ինչ-որ տեղ գերագնահատված երևույթ,որին տալիս են Աստվածային կարողություններ և հնարավորություններ։ Ժամանակը այն է ինչի բուժման շնորհին հավատում են գրեթե բոլորը, իհարկե բացի ինձնից։ Ինչպե՞ս կարող է օգնել ժամանակը։ Ես համարում եմ որ չի կարող, և դրանով հանդերձ հերքում իմ իրականության մեջ ժամանակի բուժիչ կարողությունները։ Պահն է բուժողը, ակնթարթը,փորձն է խրատողը և ի վերջո հաջողության գրվականը գիտելիքի ճիշտ օգտագործումն է, ժամանակը ընդհամենը այս ամենի անբաժան ուղեկիցն է։Մարդկության համոզմամբ անգին և անվերադարձ գանձ է այն։ Միգուցե և այդպես է։ Բայց ինձ համար ժամանակաը կյանքն է,այլ ոչ թե անվերադարձ և թանկագին ինչ-որ բան։ Ինձ համար կարևոր է իմանալ,որ եթե անգամ կյաքնիս այդ ժամին օգտակար ինչ-որ բան չարեցի,գոնե անկեղծ և լիարժեք ապրեցի։ Միտքս կարող է անհասկանալի թվալ,դա նորմալ է։ Ժամանակը ինձ համար գանձ չէ, որը սխալ օգտագործման դեպքում ես ինձ չեմ նախատի ։ Ես ինձ կնախատեմ եթե վայելած չլինեմ այդ ժամանակը իր թե դրական և թե բացասական կատարվողով։ Պետք է չվախենալ ժամանակին դու-ով դիմելուց։ ԵՒ կարծում եմ պետք չէ կենտրոնանալ նրա արագաշարժության վրա։ Մի ուսուցիչ ունեի,միշտ ասում էր “Երբ ինձ հարցնում են,թե ով է ընկերդ պատասխանում եմ՝ ժամանակակը։Որովհետև,- պարզաբանում էր նա,- միայն ժամանակը ցույց կտա …։” Կարծում եմ շատ փիլիսոփայկան է միտքը, միքիչ էլ թերի ։ Թող իմ կյանքի ընկերները գնան ու գան,բայց երբեք նրանց թվում չլինի ժամանակը, ինչքան խորը և գեղեցիկ իմաստ թաքցրած լինեն այդ տողերը ես ընտրում եմ ընկերությունը ժամանակից դուրս,չենթարկվող ոչ մի երևույթի,ես ընդունում եմ միայն իր բնական հունով սլացող գունեղ և մռայլ կյանքը առանց որևէ տրագիկ փիլիսոփայության և առավել ևս ժամանակի չափազանց կարևորման։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *