Առաջընթացի աղբյուրները իմ մարզում

«Ամոթ է հարուստ ապրել աղքատ երկրում».

-Արկադի Տեր-Մաթևոսյան

Ինձ համար աղքատությունը,վառ արտահայտված համընդհանուր խնդիր է՝իմ երկրում։Քաղաքի փողոցներում,հաճախ հանդիպում ես կարիքավոր և անապահով միջին տարիքի մարդկանց և կարևոր չէ,թե որքան ծանր է նրանց վիճակը,միևնույն է մենք անցնում ենք նրանց կողքով։Միայն բարեսիրտ մարդիկ են տալիս ողորմություն,բայց իմ կարծիքով,այդ չնչին օգնությամբ խնդիրը չի վերանա,այն պետք է արմատախիլ անել։ Առաջին հերթին պետությունը պետք է հոգա նման մարդկանց կարիքները՝իրապես հոգ տանի։ 1)Ապահովել մեկ սենյականոց սովորական տնով՝մայրաքաղաքում, այլ քաղաքներում կամ էլ մեր պետության որևէ գյուղում։ Վերջիվերջո այս մարդկանց աշխատանքը կարելի է օգտագործել հօգուտ պետության և հենց իրենց։ Առաջարկում եմ՝աղքատությունից ձերբազատվելու նախագիծ.

2) Վերսկսել կամ կառուցել բոլոր կիսակառույցները տարբեր տեղերում,որոնք այդպես էլ մնացել են անավարտ և վերաբնակեցնել աղքատներին այդտեղ,ստեղծելով նոր քաղաք կամ գյուղ։

3) Ապահովել աշխատանքով և ապրելու մինիմալ միջոցներով։Կարելի է բացել այդտեղ նոր գործարան, որը կծառայի նոր բնակիչներին,որպես աշխատավայր, իսկ պետության համար զարգացման և հարստացման միջոց։

4) Կարգավորել որոշ դրույթներ իրենց իսկ լավի համար(սույն քաղաքացիներին հեռու պահել ալկոհոլի ազատ օգտագործումից,թմրանյութերից և ազարտային խաղերից) նոր աղքատացումից խուսափելու համար։

5) Անցկացնել հոգեբանական դասընթացներ։

6) Կազմակերպել վերապատրաստման դասեր,հասկանալու համար քաղաքացիների գիտելիքների չափը և ամրապնդել դրանք։

Աղքատության վերացման ծրագիր:

Անհրաժեշտ է կենտրոնացնել մեր ուշադրությունը.

1) Բազմազավակ ընտանիքների վրա

2) Հաշմանդամ քաղաքացիների՝հիվանդ և միայնակ կենսաթոշակառուների վրա,ովքեր աջակցության կարիք ունեն։

3) Մանկատներում և ծերանոցներում հայտնված մարդկանց վրա։ Մանկատների երեխաներին ապահովել անվճար կրթությամբ և օգտագործել իրենց գիտելիքները՝ի շահ երկրի զարգացման:

4) Սովորական քաղաքացիների վրա,ովքեր ապրում են անբարեխիղճ պայմաններում:

Մարդկանց այս խմբին,օգնություն կարող են հասցնել դեռահասները և բոլոր ցանկացող անձինք,առանց տարիքային և սոցիալական սահմանափակումների:Դեռահասները՝

ստաժ ստանալու համար,կարող են աշխատել և օգնել պետական ​​մակարդակով,որպեսզիաշխատանքային գրքույկը սկսի գործել,պատանի տարիքից։

Մենք պարզապես պետք է սովորենք բարի լինել,մեզ նման հասարակ մահկանացուների հանդեպ։ Ինչու՞ ենք վերևից լուռ նայում փողոցում քնած մարդուն,սակայն տրտմում,երբ հանդիպում ենք փողոցային շնիկի.ո՞ւր են մեր”մարդկային արժեքները”։

Եկեք վերջապես հանենք անտարբերության մոլուցքը,մեր սրտերից։Ասենք ո՛չ աղքատությանը,և ողջունենք համընդհանուր զարգացմանը։Մենք այնքան քիչ ենք,եթե միմյանց մասին հոգ չտանենք,ապա ո՞վ կանի դա մեր փոխարեն…

 

Օրինակ ես շատ էի հետաքրքրած հասարակական կազմակերպություններով դեռևս փոքրուց և 2018 թվականին ինձ բախտ վիճակվեց  դառնալ Առինջի Սբ.Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միության անդամը և ՄԱԿ-ի երիտասարդների հայկական թևի  անդամը։ Այդ կազմակերպությունների հետ մենք սկսեցինք ծավալել տարբեր գործունեություններ։ ՄԱԿ-ի հետ մաքրում էինք մեր շրջապատը աղբից,շփվում մանկատան երեխաների և արտերկրից եկած երիտասարդների հետ ովքեր օգնում էին մեզ գրել հասարակական նախագծեր և միասին տարբերակներ էինք առաջարկում տարբեր խնդիրների լուծման համար, սակայն համաճարակի և պատերազմի պատճառով ՄԱԿ-ում անցկացվող գործունեությունը կանգ առավ չնայած կարծում եմ իսկական գործելու ժամանակն էր։Երիտասարդաց միության հետ կազմակերպում էինք տարբեր հավաքներ, որպեսզի օգնենք կարիքավորներին։ Հավաքում էինք գումար, սնունդ,հագուստ, գրենական պիտույքներ և այլն։ Հաճախ գնում էին “Ջերմիկ անկյուն” շփվում այնտեղի սաների հետ։ Կամ այցելում “Զատիկ” գիշերօթիկ դպրոց,որտեղ անցկացվում էին տարբեր դասընթացներ և  Աստվածաշնչի ընթերցանություն և տրվում մեկնություն հոգևորականների կողմից։Ժամանակ առ ժամանակ գնում եմ ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակ,որտեղ նույնպես մասնակցում տարբեր հասարակական նախագծերի,ինչը շատ կարևորը ՀԵՀԵՄ-ը ակտիվ էր,թե պատերազմի օրերին և թե համաճարակին։

Նաև ուզում եմ նշել,որ համաճարակի եռուն շրջանում,կապ հաստատեցի մի երիտասարդ անկախ նախաձեռնողի հետ,ով այդ շրջանում օգնում էր  շուկայում վաճառողներին,գնելով իրենց մթերքները։

Գործունեությունս մեծ չէ, սակայն դեռ այսքանին է համարձակությունս և միտքս բավարարել հույսով եմ որ շուտով ամենինչ ավելի կբարելավվի։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *