Պատմվածք

Վիլյամ Սարոյան ,,Փասիան որսացողը,, վերլուծություն

Սարոյանական բոլոր պատմվածքները տարբերվում են իրենց քարոզչությամբ։ Նրանք չեն կենտրոնանում աշխարհում տիրող բացասական երևույթների վրա այլ ամեն կերպ փորձում են հիշեցնել,որ բարուց անսասան և ճշմարիտ ոչինչ չկա։ Այդպես էլ մեր պատմվածքում էր։ Մոռանալով տղայի գոռոզության մասին,Սարոյանը իր գրչի ուժով կենտրոնացնում է մեր ուշադրությունը այն դրականի վրա,որը շրջապատը փոխանցեց տղային և միաժամանակ նրա հոգու խորքում քնած ամենալուսավոր հատկանիշները արթնացրեց դարավոր մոլորությունից։Անկեղծ ասած, երկար եմ մտորել,արդյոք խելամիտ էր հոր արարքը՝ նվիրել հրացան պատանի որդուն։ Ամեն դեպքում կարծում եմ ,դա ոչ այնքան պարտադիր պայման էր տղայի երջանկության համար։ Ամեն դեպքում երեխա էր։ Երեխա ով կարող էր փոխել թե նախասիրությունը,թե նախընտրած իրը։ ԵՒ հետո,ես հակված չեմ հավատալ,որ երեխան չէր լինի էլ ավելի գոռոզ և անմիտ երազած հրացանը ձեռքին ։ Հրացանը չէր,որ պետք է փոխեր հոր և որդու փոխհարաբերությունները դեպի ճշմարիտը։ Նման է առևտրի,իսկ ընտանիքի մեջ առևտուրը անընդունելի է։ Չնայած ո՞վ գիտե։ Միգուցե և հենց հրացանը դարձավ նրանց հայր-որդոի փոխհարաբերությունների փրկության պատճառը։ Ինչևէ,կարևորը այն անհավանական արդյունքն էր,որը ցույց տվեց մեզ հեղինակը,պատվիրելով,որ բոլորս կտրենք մեր սրտերում արմատ գցած չարին և ապավինենք միայն և միայն ճշմարիտը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *