2023 թվականի 9-13 հունվարի Դիջիթեքի ամփոփում

Հիմնական լուսաբանումը

ՕՐ 1(հունվարի 11) Արեւմտյան դպրոց

Այսօր մենք հանդիպում ունեցանք  Արեւմտյան եւ Հյուսիսային դպրոցի 4-5 դասարանների սաների հետ։ Ներկայացրեցինք 5 լավագույն արշավական հավելվածները։ Ունեցանք ինտեռակտիվ դաս,հարց պատասխանով։  Սովորեցրեցինք օգտվել այդ հավելվածներից եւ ճիշտ կիրառել  ստացած գիտելիքները։

Լիլիթ Գրիգորյան

Շարունակելի…

ՕՐ 2 հունվարի 13 Միջին դպրոց

Այսօր տեղի ունեցավ 2023 թվականի դիջիթեքի եւ բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում ինֆորմատիվ դաս միջին դպրոցի  6-րդ դասարանի սաների հետ։ Մենք նրանց պատմեցինք ամենալավ բջջային հավելվածների մասին(արշավական)։ Կիսվեցինք մեր փորձով եւ իմացանք նոր բաներ կապված քարտեզագրության հետ Թամարա Մանուկյանից եւ Ռոզա Խաչատրյանից։ Աշակերտները շատ հարցեր տվեցին որոնց մենք սիրով պատասխանեցինք։

Շարունակելի….

Օր 3 հունվարի 13 Քոլեջ

Լիլիթ Գրիգորյան

Ողջույն սիրելի ընթերցող։ Այսօր տեղի ունեցավ 2023 թվականի դիջիթեքի եւ բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում ինֆորմատիվ դաս  քոլեջի 1 կուրսերի ուսանողների հետ։ Քանի որ նախագծին մասմակցում էին նաեւ զբոսաշրջության բաժնի սովորողներ , դասը ստացվեց ավելի հետաքրքիր եւ ինֆորմատիվ։ Նրանք կիսվեցին իրենց կարծիքով ծրագրի արդիության մասին զբոսաշրջության ոլորտում։ Մենք մեր հերթին,փորձեցինք տալ իրենց հուզող հարցերի պատասխանները։ Դասի ավարտին ընտրեցինք մի հավելված,որը ուսանողները կուսումնասիրեն ավելի խորացված հաջորդ դասին։

Շարունակելի…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *