Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում

Երևանի ամենաբանուկ հատվածներից մեկի` Արշակունյաց պողոտայի տարածքում շուրջ 30 հարյուրամյակ առաջ դամբարանադաշտ է եղել։ Վանի թագավորության մեր նախնիներն այստեղ դամբարաններ էին կառուցում, ծիսական հուղարկավորություններ անում։ Այդ դամբարաններից մեկն այսօր էլ կա և գտնվում է «Երևան մոլում»։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. Մթա 8-րդ դարի դամբարան Երևանի ամենաայցելվող վայրում. անգամ երևանցիներից շատերի համար հայտնություն կլինի, եթե ասենք, որ ուրարտական եզակի այս դամբարանը գտնվում է «Երևան մոլ» առևտրի կենտրոնում։

Մենք որոշեցինք այցելել և տեսնել վաղնջական ժամանակներում հայերի կառուցած ու հրաշքով փրկված պատմության այդ պատառիկը։

Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում
Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում

Դամբարանի մասին մեզ հայտնի էր միայն դրա գտնվելու վայրը։ Բայց նույնիսկ առևտրի կենտրոնում գործող խանութների աշխատակիցներն ու այցելուները մեր հարցը լսելիս տարակուսում էին. «Դամբարա՞ն»։

Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում
Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում

Ստիպված եղանք զանգահարել առևտրի կենտրոնի տնօրինություն, շուտով մեզ մոտեցավ կենտրոնի հանդերձապահուհին ու ուղեկցեց դեպի հնավայր։

Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում
Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում

Պարզվեց, որ դամբարանի մուտքը դրսից է` առևտրի կենտրոնի հետնաբակի կողմից։ Առաջին հայացքից դա մի փոքրիկ, կոկիկ շինություն էր, դեպի ցած շուրջ երկու մետր խորությամբ գետնափոր աստիճաններով։ Մուտքի երկաթյա դուռը փակված էր կողպեքով։ Դրա բանալին ի պահ է հանձնված հանդերձապահ կանանց, ովքեր այցելուների ցանկության դեպքում բացում են դուռն ու ուղեկցում դեպի Վանի թագավորության հավատալիքների աշխարհ։

Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում
Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում

Մուտքի դռան հետևում մեր առջև բացվեց հնագույն դամբարանի զարմանալիորեն լավ պահպանված ամբողջական կառույցը` սրբատաշ տուֆից շարված պատերով, տանիքով ու հատակով։

 

Հատակի սալաքարերից մեկի տակ, պարզվում է, եղել է դամբարանի գաղտնարանը։

Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում
Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում
Այս մասին մեզ պատմեց Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիմոն Հմայակյանը, որ 35 տարի առաջ այն առաջիններից էր, ովքեր մուտք գործեցին պատահաբար հայտնաբերված դամբարանը։ 

Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում
Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում

1984թ–ին, ներկայիս «Երևան մոլի» տարածքում գտնվող Երևանի «Ավտոագրեգատ» գործարանի տնօրենը զանգահարել էր ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինսիտուտ և հայտնել, որ գործարանի տարածքում շինարարական աշխատանքներ կատարելիս ինչ–որ հնություններ են գտել։ Հավաքվեց մասնագետների խումբ ու գործուղվեց գործարանի տարածք` պեղումներ կատարելու։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *