Խոնարհ աղջիկը

Ակսել Բակունցի Խոնարհ աղջիկը։

Վերլուծություն

Վաղուց էի փնտրում այսպիսի մի պատմություն, որը կարող էր բառերի խաղով ճիշտ և դիպուկ արտահայտել  ու բացահայտել մարդկային այն փոխհարաբերությունները, որոնք ծաղկում էին հայացքների  քնքշությամբ և զգուշությամբ ։ Գրողը այնքան խորաթափանց կերպով է ներկայացնում մանրուքները, որ անկախ քեզնից հայտնվում ես այդ փոքրիկ գյուղում Օհան ապորենց տանը, որտեղ մթնոլորտը ողողված էր Բակունցի հոգու կայծերով և Օհան ապոր հին զրույցներով։ Հայտնվում ես նրանց բոլոր հանդիպումներին, լուռ հետևում և զգում, թե ինչպես են հրեշտակները հավաքված երգում նրանց խոնարհ և լուռ սիրո հիմնը։ Նկատում ես Խոնարհի աչքերի կրակը և թե ինչպես է աղջիկը ինքն իրեն սաստում, գլուխը կախելուն պես ամոթանք տալով իր սիրտը ջերմացրած հույզերին։ Կարդում  ես Բակունցի անվստահ պատանի հոգին, որը երկյուղում էր   Խոնարհին դիպչել կամ  խոսել նրա հետ։  Հենց այդ նրբազգացությունն էր, որ ամբողջացնում էր իր էությունը։ Հիշու՜մ եմ տղայի ագահ հայացքները՝ նետված Խոնարհի կողմը, որտեղից և ծնվում են երիտասարդների նուրբ ու սիրուն զգացմունքները, որոնք ուղեկցվում էին հայացքներով։  Քեզ զգում ես իբրև կյանքի ազատ ունկնդիր։ Հասկանում եմ՝ ինչու՞ էր Բակունցը այդքան երկմիտ և անհամարձակ Խոնարհի հարցում։ Պատմվածքը ուշադիր և պատկերավոր ընթերցելուց հետո եկա այն եզրակացության, որ Ակսելը վերաբերվում էր Խոնարհին իբրև արեգակի, որին պետք է հեռվից նայել, թե չէ անխղճորեն կայրի իր վեհության  ճառագայթներով։ Եվ անշուշտ այդպես էլ կար։ Խոնարհը իսկապես հպարտ արեգակ էր։ Հպարտ, բայց ոչ վեհանձն։ Նա խոնարհ  և պարկեշտ էր իր  հպարտության մեջ։ Եվ դա է գեղեցիկը, կատարյալը։ Գալով վերջաբանին թեկուզ և տխուր՝ չեմ կարող անտեսել ամենակարևոր հարցը “Սե՞ր էր դա, թե՞ համակրանք”։ Հեղինակի համար միգուցե և ինչ-որ մեծ և կարևոր զգացմունք էր, որը տարիների ընթացքում նույն պարզությամբ և հստակությամբ հիշում էր, կարծես վարժ սովորած  դպրոցական մի պատմություն։   Սակայն Խոնարհի համար դա պարզապես լավ հիշողություն էր,  եթե իհարկե պահպանվել էր  իր  դժվար տարիների ընթացքում։ Ընթերցումից հետո ես ուզում էի պարզել,բթե ինչու՞ տղան չօգտագործեց իրեն ընձեռած հնարավորությունը Խոնարհենց տուն գնալու, միգուցե ամեն ինչ այլ կերպ դասավորվեր երկուսի կյանքում։  Բայց քանի որ սա կյանք էր, այլ ոչ թե ռոմանտիկ պատմվածք քննադատող ժամանակակից բարքերը և մարդկանց, երևի թե հենց այդպես էր պետք։ Չգիտեմ ինչու՞, երևի կյանքը, չար կատակ խաղալով, որոշեց պատժել երկուսին նրանց սերը չգնահատելու և պահպանելու համար։ Բակունցը սիրեց Խոնարհին և հավերժ պահպանեց իր գողտրիկ սրտում, այնպես պահպանեց, որ այսօր մի հայ պատանու  հնարավորություն ընձեռեց վերլուծել իր կյանքը և ավելի քնշքորեն վերաբերվել այսօրվան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *