Հայաստանը սեբաստացիների աչքերով

Առաջին հերթին ինձ համար << Սեբաստացին >> բացահայտեց Գյումրին։Կրթահամալիրի հետ առաջին անգամ էի ճամփորդում և շա՜տ տպավորված եմ։ Տեսարժան վայրերի թանգարան, ահա ինչի հետ ծանոթացրեց ինձ <<Սեբաստացին>> : Զգացի հայրենիքի բույրը երբ առաջին անգամ տեսա գեղեցիկ պատշգամբներով զարդարված հին շենքերը որոնք չէին խոնարհվել ութսունութի աղետի առաջ , շրջում էինք քաղաքում ամենուր նկարվող ուսանողներ ժպիտներ ու սեր, այո հենց սեր, ամենաիսկական, <<Սեբաստացու>>: Առաջին ու հուսամ ոչ վերջին իմ փոքրիկ այս ճամփորդության ընթացքին ծանոթացա իմ նոր տան հետ ում միջոցով դեռ երկար պիտի ճանաչեմ իմ հայաստանը:  Ինչքա՜ն հետաքրքիր էր… Որքան սքանչելի էր Գյումրին սեպտեմբերյան աշնանը։ Մեր ճամփորդությունը կրկին ստիպեց սիրահարվել այդ գեղեցիկ քաղաքին։ Ես հիմա եմ հասկանում թե այդ ինչ նոր զգացողություն էր ինձ պարուրել գյումրիում երբ ամեն ինչ ինձ այնքան հարազատ էր թվում…

Ես ուղղակի նայում էի Հայաստանին <<Սեբաստացու>> աչքերով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *