Կրթահամալիրը սեբաստացիների աչքերով

Առաջին անգամ մեր կրթահամալիրում եղել եմ ընդունելության ժամանակ։ Ինձ շատ զարմացրեց և հետաքրքրեց շինության կառուցվածքը։ Շատ ուրախացա  ջերմ ընդունելությունից։ Զարմանում էի,որ դեռ դասերը չսկսված արդեն մեզ հանձնարարություններ են տալիս և այդքան ակտիվ պահում մեր օրը։ Անկեղծ ասած սկզբում զայրանում էի ,այդքան ակտիվության վրա, որովհետև բնավորությամբ շատ հանգիստ եմ  և նոր  միջոցառումների սիրահար չեմ։ Այդ պատճառով սկզբի մեկ ամիսը կրթահամալիրում ինձ համար շատ բարդ էր անցնում։ Սակայն հետագայում արդեն սիրեցի մեր դասապրոցեսը և սկսեցի ակտիվ աշխատել,սիրով և հաճույքով։  <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի  օրինակելի ծրագիրը արժանի է ընդունելության բոլոր դպրոցներում որպես ակտիվ կյանքի ուղեցույց ու նվեր  երեխաներին։  Մեր կրթահամալիրում դասախոս-ուսանող հարաբերությունները շատ ընկերական են և դա պարզապես հրաշալի է, սակայն կարծում եմ,որ մեկ-մեկ խստությունը պարզապես անհրաժեշտ է։

Ամեն դեպքում ընդունելության ժամանակ չէի պատկերացնի,որ այսքան հետաքրքիր և զարգացնող մթնոլորտում կսովորեմ։ Շատ սիրեցի նաև ուսումնական ճամփորդություններն ու ժամերգությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *