“Կոմիտաս”նախագիծ

Սողոմոն Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (նոր օրացույցով՝ հոկտեմբերի 8-ին) Փոքր Ասիայի Քյոթահիա քաղաքում։ Մկրտվել է ծնունդից երեք օր անց Սուրբ Թեոդորոս եկեղեցում և ստացել Սողոմոն անունը։Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը։ Դրանից հետո նրան սկսում է դաստիարակել հորական տատը՝ Մարիամը, որը նրա համար եղել է երկրորդ մայր։ Մոր մահը խորը վերք էր թողել Սողոմոնի հոգում, և նրա առաջին ստեղծագործությունները նվիրված էին հենց նրան։

Դեռ 1991թվականին էր՝ պաշտոնապես կասկածի տակ դրվեց Կոմիտասի խելագարության վարկածը: Երկար տարիներ փորձեր են արվել ուսումնասիրելու նրա հոգեբուժարանի արխիվային փաստաթղթերը, Ֆրանսիայում Կոմիտասի մահվանից միայն 150 տարի հետո է թույլատրվում ուսումնասիրել նրա բժշկական արխիվը, սակայն որոշ միջոցներով հաջողվում է ոսումնասիրել այն, որի ընթացքում էլ ապացուցվում է, որ Կոմիտասը չի խելագարվել, և չի տառապել շիզոֆրենիայով, երբ նա վերադարձել է Թուրքիայի աքսորից, թեեւ ընկճված, սակայն որեւէ հոգեկան խանգարման նշույլ չի ունեցել, ընդհակառակը՝ իր հանգստությամբ և մեծ ուժով նա փրկում էր շատերին, բոլոր նրանք, ովքեր իրապես ծանր վիճակում էին և կորցրել էին ապրելու ուժն ու կյանքի հանդեպ հետաքրքրությունը, այդ սերը և հույսի փրկությունը ստանում էին հենց Կոմիտասից:

Մինչեւ 1922թ. վարդապետի վիճակը բարվոք էր, և նույնիսկ որոշ ստեղծագործություններ հենց այդ շրջանում է արարում, բայց նույն թվականի աշնանը, երբ կրկին ընկճվածության նշույլներ են ի հայտ գալիս, Կոմիտասին տեղափոխում են Ֆրանսիա… հոգեբուժարան:

Կասկածներն ավելի շատ են, քան դրանց մասին կարելի է խոսել, միայն այն փաստը, որ դեռ Կոստանդնուպոլսի հոգեբուժարանում Կոմիտասին թուրք բժիշկ էր բուժում՝ տալով նրան անհասկանալի հոգեմետ դեղեր, արդեն իսկ շատ բան է ասում… այս ամենին հաջորդում է երաժշտական միջոցառման սուտ անվան տակ վարդապետին Ֆրանսիա տանելու փաստը, որն իրականում հոգեբուժարանի տեղափոխումն էր, և այն, թե ինչպես են 48 տարեկան վարդապետին ախտորոշում «շիզոֆրենիա» այն դեպքում, երբ շիզոֆրենիան այդքան մեծ տարիքում գործնականում երբեք չի զարգանում, եւ վերջին՝ ամենածանր փաստը՝ Կոմիտասի մահվան պատճառը եղավ օսթեիտը, արյան վարակում, որն առաջացել էր ոտքերը հարելու արդյունքում, հոգեբուժարանում տրամադրված կոպիտ կոշիկները հագնելիս…

Այս դանդաղ մահը միակ ելքն էր լռեցնելու Կոմիտասին, 20-րդ դարի ամենահայտնի հային, Նա ողջ Եվրոպայում սիրված երաժշտագետ ու կոմպոզիտոր էր, եթե վարդապետը սկսեր խոսել եղեռնի ոճրագործությունների մասին, Աստված գիտի, թե ինչեր կարող էին լինել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *