Վերլուծություն բանաստեղծությունների շուրջ

1    Համո Սահյան “Հայաստան ասելիս”

Հայրենիքի գովաբանման ու պանծացման մեկ այլ դրսեւորում ենք նկատում “Հայաստան ասելիս” հայտնի բանաստեղծության մեջ։ Հեղինակը նկարագրում է իր ապրումները, իր հույզերն ու զգացումները, երբ արտասանում է Հայաստան անունը, իր հայրենիքի, իր ծննդավայրի, իր պապերի անմար օջախի անունը, որով նա լցվում առույգանում ու կարծես մահի հանդեպ երկյուղն անգամ կորցնում ու իրական հայ է դառնում։ Սիրում է իր հայրենիքը հանճարեղ բանաստեղծը և իր սերը ցույց է տալիս նկարագրելով, որ անգամ Հայաստան անունը տալիս իր հպարտությանն ու ուժին չափ չկա։ Հեղինակը իսկական հայ է և արժանի է իր հայրենիքին, քանզի գիտե սիրել հայրենիք և փառահեղ կերպով այն ներկայացնել։

 

2 .Եղիշե Չարենց “Հայրենիքում’

Չարենցի հայրենիքին ձոնած բանաստեղծության մեջ մենք տեսնում ենք հստակ ու անթաքույց համեմատություն։ Համեմատություն, ուր հայրենիքն ու Չարենցը սիրեցյալ զույգի են նմանվում, ուր կարոտը սիրեցյալի հանդեպ բանաստեղծի գովքն ավելի հմայիչ ու յուրահատուկ է դարձնում։ Մի փոքր ափսոսանք կա ու անդուլ ցանկություն, լինելու հայրենիքում, լինելու նրա գրկում։

3. Ավետիք Իսահակյան “Է՜յ ջան, հայրենիք”

Հայրենասիրությամբ նմանը չունեցող գրողը գունագեղ ու զարդանախշ կերպերով նկարագրում է հայրենիքն ու իր սերը առ երգը՝ ասելով՝ մենակ մի կյանքը թող ինձի պահեմ են էլ քու փառքի գովքը երգելուն։ Մեծ բանաստեղծը իրապես փայլում է իր առ հայրենիքն ունեցած սիրով ու երփներանգ ու ուրույն ձեռագրով։ Կերտելով հայրենասերի իրական կերպար՝ նա ցույց է տալիս, որ կյանքը հայրենիքին մատաղ անելը քիչ է , հայրենիքին հազար կյանք է հարկավոր մատաղ անել։ Սակայն մեռնելը չէ այն ուղին, ուր ճանապարհում է մեզ մեծ պոետը, այլ ողջ մնալը, հայրենիք պահելը և հայրենիքի սերն ու գովքը երգելը։

Համեմատություն կատարելով՝ նկատում ենք ոճական հսկայական տարբերություն այդ երեք բանաստեղծությունների միջև։ Նմանությունը միայն մեկն է ՝ հայրենիքի հանդեպ ունեցած անսահման սերն ու կարոտը և արտահայտման ձևը՝ մի ամբողջ բանաստեղծություն ձոնելը Հայաստան աշխարհին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *