Իմ մասին

Ողջու՜յն, ես Հրաչուհի Մանվելյանն եմ։ Ծնվել եմ 2004թվականի հունվարի 31-ին Երևանում։ Ավարտել եմ Նոր Նորքի Նվեր Սաֆարյանի անվան համար 164 դպրոցը( ռուսական դասարան)։ Ապրում եմ Նոր Նորքի 5-րդ զանգվածում։ Ունեմ նախասիրություններ, օրինակ՝ լուսանկարել, ճամփորդել, պատրաստել խոհանոցում և գրել(միայն ռուսերենով)։ Երգում եմ Սբ.Հովհաննես եկեղեցու երգչախմբում։ Նաև երիտասարդաց միության և ՄԱԿ-ի երիտասարդական թեմի կամավոր անդամ եմ։ Այս տարի ընդունվեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի տուրիզմ բաժինը։ Սիրում եմ մասնակցել ուխտագնացությունների և ժամանակս անցկացնել հարազատներիս հետ։ Մտերմիկ շրջապատում շատ ակտիվ եմ և կատակասեր, սակայն նոր շրջապատում շփվող չեմ։ Ուրա՛խ եմ  լինել նորեկ սեբաստացի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *